Կարդալ ինֆորմացիան այլ լեզուներով

ՌՈւՍԵՐԵՆ     ՊԱՐՍԿԵՐԵՆ     ԱՆԳԼԵՐԵՆ

LIVE STREAM

Մեր առաքելությունն է՝ հիմնել վերականգնվող էներգիայի ստացման տեխնոլոգիաների  հիմքերը Հայաստանում՝ հավելյալ կրթությունը գիտության ոլորտում և ինժեներական հավատարմագրումը պետական համալսարաններում զարգացնելով, և զարգացնել վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիական հետազոտությունների և կուտակիչ պրոդուկտի մշակումը շրջանում: Ընդհանուր առմամբ աշխարհով մեկ վերականգնվող էներգիայի աճող պոտենցիալը և Հայաստանի կարիքը՝ զարգացնել բարձր տեխնոլոգիաների արժեք ստեղծելու շղթան, հնարավորություն պատմական պատուհան կարող են ստեղծել, որը կարող է Հայաստանին թույլ տալ դառնալ գիտության, տեխնոլոգիայի և ինժեներիայի ոլորտների  հիմնական դերակատարներից մեկը՝ շնորհիվ վերականգնվող էներգիայի ոլորտի:

Դիտեք մեզ YouTube-ում!

YouTube

Արևային Էներգիայիտեխնոլոգիայի Զարգացման, Տեխնոլոգիայի Ուսումնասիրման և Ճարտարագիտության կարևոթյունը Հայաստանում

Առաջադեմ երկրների տնտեսությունը ուղղակիորեն հիմնված է նրանց համալսարանների արդյունաբերության վրա,  որոնք աչքի են ընկնում ճարտարագիտության գիտության բարձրակարգ ուսումնասիրություններով:  Իլրումս,  տեխնոլոգիաների զարգացումը և նորարարությունները անմիջական կապ ունեն յուրաքանչյուր երկրի համախառն ազգային արտադրանքի հետ և ցույց են տալիս իրենց քաղաքացիներին բարգավաճման տանող ճանապարհը:  Հաջողության հասնելու համար  Հայաստանը պետք է ձգտի նախապատրաստել իր արդյունաբերությունը և համալսարանները` առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման դինամիկայի մարտահրավերներին դեմ առ դեմ կանգնելուն:

Ուստի երկրի կրթական առաջնորդները, այդ թվում`կառավարությունը և արդյունաբերությունը, պետք է իրենց հարց տան,  արդյոք ներկայիս տեխնոլոգները բավականաչափ բարձրակարգ են տեխնոլոգիաների փորձագիտական առաջխաղացումը առաջ տանելու համար: Որպեսզի Հայաստանը կարողանա առերեսվել հետագա տնտասական մարտահրավերների հետ, կառավարությունը և երկրի բարձրագույն կրթական հաստատությունները պետք է աջակցեն բարձրակարգ ճարտարագիտության և գիտությունների կրթության,  ինչպես նաև հետազոտություններիև զարգացման հիմնադրամների հիմնադրմանը, որոնք փորձարկում են նոր գաղափարներ,  ինչը կարող է հանգեցնել նոր տեխնոլոգիաներիև արտադրանքի զարգացմանը: Հաջողության հասնելու համար  կառավարությունը,  արդյունաբերությունը և համալսարանները պետք է համատեղ մշակեն եւ ընդունեն մի նոր խորացված կրթական մոդել,  որը կարող է առերեսվել Հայաստանի տեխնոլոգիական զարգացման կարիքների մարտահրավերներին: Համատեղելով ակադեմիական բարձր որակը,  կոոպերատիվ կրթությունը և արդյունաբերության ներգրավումը,  Հայաստանը կարող է զարգացնել բարձր տեխնոլոգիաների գիտությունների մի յուրահատուկ կրթական մշակույթ,  որը ավելի հասանելի է դարձնում տեխնոլոգիական նորարարությունները համալսարանների լաբորատորիաներում և լսարաններում`  հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր ուսանողի գործի դնել իր ամբողջ ներուժը: Օրինակ`  Հայաստանի կառավարությանը կարող է նպաստել արևային եւ այլընտրանքային էներգիայի տեխնոլոգիաների կրթության զարգացմանը ճարտարագետների ռազմական կորպուսներում:  Նմանատիպ ծրագիրը,  իլրումն Հայաստանի զինված ուժերի արդյունավետ կերպով տեղակայմանը,  կարող է ապագա տեխնոլոգներին կրթելու հիմք հանդիսանալ,  ովքեր կարող են ապագայում երկրի արդյունաբերությանը ծառայել:  Բացի այդ,  վերականգնվող արևի էներգիայի տեխնոլոգիաների ոլորտում մասնագետների պատրաստմամբ ռազմական կորպուսները կարող են նպաստել մեծամասշտաբ արևային էներգիայի սերնդի համակարգերի տեղադրմանը և տեղակայմանը,  ինչը կոժանդակի ոչ միայն զինվորականությանը և կառավարությանը, այլև` առահասարակ հասարակությանը: Այսպիսի ծրագիրը,  ի լրումս էկոլոգիապես մաքուր էներգիայի տեղակայման արժեքի զգալիորեն նվազմանը,  կարող է նաև նպաստել հայկական զինծառայողների կրթությանը:  Այս չափանիշներով Հայաստանի կառավարությունը կարող է արդյունավետ կերպով պատրաստել և օգտագործել իր զինվորագրված անձնակազմին`  ազգային նպատակներին հասնելու համար: Անշուշտ,  բնությունից տրված արևային էներգիայով  Հայաստանը կարող է օգուտ քաղել իր ամենանշանալկալից բնական ռեսուրսից` Արևից:

 

Պրոֆեսոր Փիթեր Գևորգյան Ph.D. P.E

CEO/ Նախագահ

Vector Delta Design Group, Inc.